Հայաստան կժամանի Ղրղզստանի արտգործնախարարը

Ժեենբեկ Կուլուբաև
Արտգործնախարարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, փաստաթղթեր կստորագրվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի արտգործնախարար Ժեենբեկ Կուլուբաևը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, այնուհետև տեղի կունենա փաստաթղթերի ստորագրում։
ԵԱՏՄ երկրների արտադրողների համար կհեշտացվի մուտքը արտաքին շուկաներ. Միշուստին