Գուտերեշը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և բացատրել է պատճառը

Անտոնիո Գուտերեշ
Գլխավոր քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱԽ–ում որպես մշտական անդամներ են ներկայացված են եվրոպական մայրցամաքի ընդամենը 3 պետություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կառույցի անվտանգության խորհրդը բարեփոխումների կարիք ունի:
Այսօր ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում՝ նա նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է դառնա ավելի ներկայացուցչական:
Գուտերեշի խոսքով՝ անվտանգության խորհրդի ներկա կազմի 5 երկրներից միայն 3-ն են ներկայացնում եվրոպական մայրցամաքը։
Հիշեցնենք` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Իսրայելում անցանկալի անձ են հայտարարել և արգելել են նրա մուտքը