ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է տասի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
«Նախնական գնահատականներով՝ մահացել է 10 մարդ, տուժել՝ 32-ը»,- գրել է Երլիկայան «X» սոցցանցում։
«TRT Haber» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սկզբում հրդեհը բռնկվել է ռեստորանում։
Նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում է տարբեր ծառայությունների մոտ 270 աշխատակից։