ՌԴ–ն առաջին տեղում է. Պուտինը` Չինաստան մատակարարվող բնական գազի մասին

Վլադիմիր Պուտին
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը առաջին տեղն է զբաղեցնում նաև Չինաստան արտահանվող նավթի ծավալներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Չինաստանն այսօր ռուսական էներգառեսուրսների ամենամեծ սպառողն է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին ասել է չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ տեսակապի ժամանակ։

«Չինաստանը ռուսական էներգառեսուրսների խոշորագույն սպառողն է։ Մենք առաջին տեղն ենք զբաղեցնում Չինաստան արտահանվող նավթի ծավալով», - ասել է ՌԴ ղեկավարը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Չինաստան բնական գազի մատակարարման առումով առաջին տեղում է հայտնվել։

Նրա խոսքով` երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն անցած տարվա 11 ամիսներին կազմել է 220 միլիարդ դոլար, իսկ Չինաստանի վիճակագրության համաձայն՝ այն ընդհանրապես հասել է 245 միլիարդ դոլարի։ Այսօր ՌԴ–ն և Չինաստանը հաջող համատեղ նախագծեր են իրականացնում նաև արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։
ՌԴ նախագահը նաև հիշեցրել է, որ 2024 թվականի դեկտեմբերին ստորագրվել է «ճանապարհային քարտեզ»՝ երկու երկրների միջև արագ նեյտրոնային ռեակտորների և միջուկային վառելիքի ցիկլի փակման վերաբերյալ համալիր համագործակցության ծրագրի իրականացման մասին, իսկ դա ատոմային էներգետիկայի ապագայի տեխնոլոգիաններն են։
ՀՀ–ն առանց ռուսական գազի և ատոմի. ինչ հետևանքներ է թաքնված ԱՄՆ-ի հետ ստորագրած փաստաթղթում