ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը քննարկել են եվրասիական տարածքում համագործակցության վերաբերյալ Մոսկվայի և Պեկինի գործողությունները համաժամանակյա դարձնելու գաղափարը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մանրամասն անդրադարձ է կատարվել ՇՀԿ-ի աշխատանքին, որը պետք է իրականացվի այս տարի Չինաստանի նախագահության շրջանակում։ Խոսվել է եվրասիական անվտանգության ճարտարապետության ձևավորման ռուսական գաղափարն ու Չինաստանի համապատասխան գլոբալ նախաձեռնությունները համակցելու, ինչպես նաև ԵԱՏՄ շինարարությունը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ զուգակցելու կարևորության մասին», - ասել է Ուշակովը»,-ասել է Ուշակովը։
Նշենք, որ այսօր տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հանդիպումը: