ՀՀ–ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ–ից, դա ձեռնտու կառույց է. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ցանկացած հարց Հայաստանը և Ռուսաստանը կարող են քննարկել և լուծումներ գտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), քանի որ այդ կազմակերպությունում մասնակցությունը տնտեսական օգուտներ է բերում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ԵԱՏՄ–ն տնտեսական առումով Հայաստանի համար ձեռնտու կառույց է, և մենք միտում չունենք ԵԱՏՄ–ն լքելու։ Ուզում ենք շարունակել (անդամակցությունը)»,– նշեց Սիմոնյանը։
Նա շեշտեց, որ ԵՄ մուտք գործելու գործընթաց սկսելու որոշումը չպետք է Ռուսաստանի մոտ մտահոգություններ առաջացնի։ ԱԺ նախագահի խոսքով` չկա որևէ խնդիր, որ հայկական և ռուսական կողմերը չեն կարող իրար հետ քննարկել և լուծումներ գտնել։
Արտադրությունը կմեռնի. փորձագետը վերլուծել է ԵՄ-ում Հայաստանի հեռանկարները
Անդրադառնալով հարցին` արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԵԱՏՄ նիստին, Սիմոնյանը նշեց` իր կարծիքով` ճիշտը մասնակցելն է։
Մի «քցոցիի» պատմություն. ինչպես են ամերիկացիները եվրոպացիների հետ «փրկում» Հայաստանը
Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին անդամակցելու նախագիծը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։