ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսել քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ. նրան կասկածում են գլխավոր դատախազի երեխաներին սպառնալու մեջ:
Իմամօղլուն հեռուստածրագրերից մեկում հեռակա կարգով դիմել է գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքին՝ նշելով, որ մտադիր է արմատախիլ անել և դեն նետել նրան կառավարող միտքը, որ երեխաները նման վերաբերմունքի չենթարկվեն, որ առավոտյան մթության մեջ նրանց տնից չտանեն։
«Գլխավոր դատախազի և նրա ընտանիքի մասին արտահայտություններից հետո Իմամօղլուի նկատմամբ պաշտոնական հետաքննություն է սկսվել այն պաշտոնյային սպառնալու կասկածանքով, որի խնդիրների մեջ է մտնում ահաբեկչության դեմ պայքարը», - ասված է հայտարարության մեջ:
Քաղաքապետն արձագանքել է սկսված հետաքննությանը՝ X սոցցանցում գրելով, որ ոչ մեկի երեխաներին չի սպառնացել, իր խոսքում միայն «անաչառ արդարադատության» կոչ է եղել։
Նշենք, որ Իմամօղլուի նկատմամբ զուգահեռաբար մի քանի հետաքննություն է ընթանում, այդ թվում՝ ընտրական հանձնաժողովի անդամներին վիրավորելու մեղադրանքով։