Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում կանցկացվի 2027 թ–ին

Առաջնությունը կանցկացվի 2027 թվականի ապրիլի 27-ից մայիսի 2-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում կանցակցվի 2027 թվականի ապրիլի 27-ից մայիսի 2-ը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան հաստատել է Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության ժամկետները: Առաջնությունը կանցկացվի 2027 թվականի ապրիլի 27-ից մայիսի 2-ը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ սպորտային մարմնամարզության Եվրոպայի վերջին առաջնությունը (Ռիմինի, Իտալիա) անցկացվել է 2024 թ. ապրիլին։
Նշենք նաև, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 2023 թ. դեկտեմբերին ստորագրվել է 2027 թվականին Երևանում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել ստորագրման պահից՝ դրանով իսկ տալով Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի պաշտոնական մեկնարկը։