Պատժամիջոցները խոչընդոտ չեն դարձել Մոսկվայի և Թեհրանի միջև պայմանագրի համար. ԻԻՀ ԱԳՆ

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է հունվարի 17-ին՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունների արդյունքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Պատժամիջոցները խոչընդոտ չեն դարձել Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի կնքման համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Պատժամիջոցները երբեք արգելք չեն եղել պետությունների հարաբերությունների ընդլայնման համար։ Համաձայնագրի կնքումը հիմնվում է կառավարությունների կշռադատված պահանջների և երկկողմ մակարդակում առկա հնարավորությունների գնահատման վրա: Կարևորն արդյունքն է, այն առկա է՝ կարելի է նայել տեքստը և տեսնել, թե ինչ է ներառված այնտեղ», - հայտարարել է Բաղային։
Նշենք, որ Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը բանակցություններից հետո հունվարի 17-ին ստորագրել են երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Իրանը մտադիր է զարգացնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Փեզեշքիան
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Կրեմլում, այդ փաստաթուղթն արտացոլում է երկկողմ կապերի նոր մակարդակի դուրս գալը: