Լարսը բաց է, բայց հերթը դեռ պահպանվում է. քանի՞ հայկական բեռնատար է սպասում անցակետի մոտ

Ըստ վերջին տվյալների` հերթում տարբեր երկրներից 1559 բեռնատար կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ավելի քան 400 հայկական բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանի` Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետի հերթում:
Այս մասին են վկայում Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։
«Վերին Լարսի» անցակետն ու թղթի վրա մնացած համաձայնագիրը. ե՞րբ կլուծվի բազմաչարչար խնդիրը
Ըստ վիճակագրության՝ ամեն օր Վերին Լարսով անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։
Այս պահին հերթում սպասում է 423 հայկական բեռնատար։ Ըստ վերջին տվյալների` հերթում, ընդհանուր առմամբ, գրանցվել է տարբեր երկրներից 1559 բեռնատար։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Լարս տանող ճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին է։ Այն անցնում է Վրաստանի տարածքով:
Լույս թունելի վերջում, կամ ինչու «Վերին Լարսի» խնդիրը անհնար է լուծել առանց Վրաստանի