ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Կուբայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է X սոցիալական ցանցում ԱԳՆ–ի բազմամյա հաշիվը կոտրելու մասին և կեղծ է անվանել այնտեղ հրապարակվող ցանկացած տեղեկատվություն:
«Կուբայի արտաքին գործերի նախարարության՝ X-ում գրանցված օգտահաշիվը կոտրվել է։ @CubaMINREX օգտահաշվով այս պահից հրապարակված ցանկացած տեղեկություն կեղծ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
X սոցիալական ցանցը երկար տարիներ եղել է Կուբայի ԱԳՆ հաղորդակցության ուղիներից մեկը։