Գազայի հատվածի ավերված շրջանները լուսանկարել են դրոնից․ ապոկալիպտիկ կադրեր

Կադրերում երևում են բնակելի շենքերի ավերակները, որոնց կողքով անցնում են հայրենի բնակավայրեր վերադարձող խաղաղ բնակիչները։ Միայն թե մեծ մասը վերադառնալու տեղ չունեն։
Sputnik
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի սկսվելուց հետո սկսվեց հազարավոր պաղեստինցիների տխուր վերադարձը դեպի ավերակներ, որոնք մնացել են նրանց տներից Իսրայելի տասնհինգ ամիս տևած ներխուժումից հետո: Շատերի համար սա վերադարձ չէ անվտանգությանը, այլ ճանապարհ է դեպի անապատ. Իսրայելը չի խնայել ամենաժամանակակից հրթիռները, և Գազայի հատվածի ավելի քան 80%-ը փլատակների է վերածվել:
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել
ԱԹՍ-ից նկարահանված կադրերը ֆիքսել են Խան Յունուսի ապոկալիպտիկ տեսարանները. թաղամասեր կան, որ հիմա բետոնի և ծռմռված մետաղի կույտերի են վերածվել: Ոչ մի կանգուն մզկիթ, դպրոց, հիվանդանոց, մարզահրապարակ չի մնացել։
1 / 6

Պաղեստինցիները քայլում են իրենց տների միջով, որոնք ավերակների են վերածվել Ռաֆախում Իսրայելի օդային և ցամաքային հարձակումներից հետո:

2 / 6

Մարդասիրական օգնությամբ լցված բեռնատարները Քերեմ Շալոմ անցակետով Եգիպտոսից մտնում են Գազայի հատված։

3 / 6

Պաղեստինցիները Ռաֆահի Ալ-Նաջար հիվանդանոցի ավերակների մոտ:

4 / 6

Ռաֆահ քաղաքի ավերակները՝ մասամբ պահպանված սակավաթիվ շենքերով։

5 / 6

Պաղեստինյան քաղաքները հիմա բետոնի և ծռմռված մետաղի կույտեր են:

6 / 6

Մարդկանց վերադարձը Ռաֆահ․ ապոկալիպտիկ կադրեր:

Իսրայելական ներխուժումը 47 հազար պաղեստինցիների կյանք է խլել, զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են:
ՀԱՄԱՍ-ը և Իսրայելի իշխանությունները հայտարարել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի մեկնարկի մասին: Այն կներառի երեք փուլ, որոնցից առաջինը կտևի 42 օր։