«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ում վարորդների 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը

Ավտոբուս
Ընկերությունում դեռ 115 թափուր հաստիք կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
«Դեռ թափուր է 115 հաստիք: Եթե այս ինտենսիվությամբ աշխատենք, այս շաբաթ կհամալրենք մյուս հաստիքները»,– զեկուցեց Կիրակոսյանը։
Հիշեցնեք` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախորդ շաբաթվա քննարկման ժամանակ դժգոհել էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում նոր վարորդների աշխատանքի ընդունելու տեմպերից։
Նա ընդգծել էր, որ հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, մինչդեռ փոխված գծերում մարդիկ ժամերով սպասում են։