ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ երդվելով Կապիտոլիումում կայացած երդմնակալության արարողության ժամանակ։
Երդման արարողությունը վարեց ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը։ Թրամփը երդման ավանդական խոսքերն արտասանեց՝ ձեռքը դնելով ընտանեկան Աստվածաշնչի և Աբրահամ Լինքոլնի Աստվածաշնչի վրա:
Երդմնակալության արարողությունը հեռարձակվում էր ամերիկյան բոլոր առաջատար հեռուստաալիքներով։
Նախօրեին Վաշինգտոնում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում Թրամփը խոստացել է վերականգնել երկրի տնտեսությունը, ուժեղացնել ազգային անվտանգությունը և պաշտպանել ամերիկացիների շահերը համաշխարհային ասպարեզում: