ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա. Նախատեսված է նրա հանդիպումը ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։
Խաղաղության պայմանագրի երկու հոդվածների շուրջ բանակցությունները շարունակվում են. հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Մեկ տարի առաջ մահացած ռուս գործարարի ընտանիքը «Ջերմուկ գրուպ»– ից 1,5 միլիարդ ռուբլի փոխհատուցում է պահանջել։ Ընկերությունը հայցն անհիմն է համարում։