«Կսպասենք ինչքան պետք լինի»․ Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է Քեոսայանի վիճակի մասին

Ռեժիսորի կինը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են Քեոսայանի առողջության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվար-Sputnik. Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է։ Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Գիտեմ, որ շատերն են անհանգստանում, նրա վիճակի մասին լուր չստանալով՝ հարցնում են, գրում են ինձ ՝ ծանոթ ու անծանոթ։ Ցավոք, ես ոչինչ չունեմ ասելու։ Վիճակը նույնն է։ Մեր սիրելին քնած է, իսկ ես, երեխաներս և մեր երկու մայրիկները սպասում ենք։ Կսպասենք այնքան, որքան անհրաժեշտ կլինի»,– գրել է նա։
Նշենք, որ հունվարի 9-ին Սիմոնյանը հայտնել էր, որ Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ։