ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն հրադադարի առաջին փուլում այսօր՝ հունվարի 19-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է 3 պատանդի մասին։
Մինչ այդ Իսրայելը հայտարարել էր, որ կշարունակի կրակը Գազայի հատվածում, քանի դեռ չի ստացել ազատ արձակվողների ցանկը։
Իսրայելական հարվածներից արդեն այսօր 8 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել։
Իտամար Բեն Գվիր
© Getty Images / Eyal Warshavsky/SOPA Images/LightRocket via Getty Images
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հրաժարականի դիմում է ներկայացրել ՝ ի նշան բողոքի Գազայի հատվածում հրադադարի մասին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ գործարքի դեմ, իսկ նրա «Հրեական ուժ» կուսակցությունը հայտարարել է Բենյամին Նեթանյահուի գլխավորած իշխող կոալիցիայից դուրս գալու մասին։
Հիշեցնենք՝ նախատեսվում է, որ առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի 33 պատանդների՝ Իսրայելի կողմից ավելի քան 1890 բանտարկյալների ազատ արձակելու դիմաց: