Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել

Իսրայելի վարչապետի գրասենյակը հաստատել է Գազայի հատվածում հրադադարի հաստատումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 11: 15-ից (Երեւանի ժամանակով 13: 15-ին), հայտնել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից ազատ արձակված պատանդների ցուցակը ստանալուց հետո:
«Առևանգվածներին ազատելու ծրագրիհամաձայն՝ Գազայի հատվածի գործարքի առաջին փուլի շրջանակներում հրադադարը ուժի մեջ կմտնի ժամը 11.15 – ին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Պաղեստինյան Գազայի հատվածում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հունվարի 19-ից 42 օրով հրադադարի մասին և հայտարարել ռազմական գործողությունների վերջնական ավարտի ձգտման մասին: Առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի 33 պատանդների՝ Իսրայելի կողմից ավելի քան 1890 բանտարկյալների ազատ արձակելու դիմաց: