ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջափուլում 3:6, 6:7, 2:6 հաշվով պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։
Մրցամարտի ընթացքում Խաչանովը օգտագործել է իր բարձր հասակի և ֆիզիկական ուժի առավելությունները՝ կատարելով 14 էյս (երբ փոխանցումից հետո մրցակիցը չի կարողանում հասնել կամ դիպչել իր կիսադաշտում հայտնված գնդակին), բայց նրա խաղն ընդհանուր առմամբ աչքի չի ընկել բավարար վստահությամբ:
Խաչանովի մրցակիցը, ընդհակառակը, իրացրել է չորս բրեյք-փոինթներից բոլորը (հավասար հաշվարկի իրավիճակ, երբ մրցակիցները խաղում են այնքան, մինչև որոշվի հաղթողը)
Առաջին շրջափուլում Խաչանովը հաղթել էր ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին, երկրորդում՝ կանադացի Գաբրիել Դիալոյին:
Նշենք, որ Կարենը բավականին հաջող էր անցկացրել նախորդ մրցաշրջանը՝ հաղթելով Ալմաթիում կայացած ATP-250 մրցաշարում, դուրս գալով Վիեննայի ATP-500 մրցաշարի եզրափակիչ և Փարիզի ATP-1000 մրցաշարի կիսաեզրափակիչ: Սակայն «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նրան հետապնդում են անհաջողությունները. անցյալ տարի US Open-ում պարտվեց առաջին իսկ շրջափուլում, իսկ «Australian Open»-ի ներկա խաղարկությունում՝ 1/16 եզրափակիչ փուլում:
ATP-ի թենիսիստների վարկանիշային աղյուսակում Կարեն Խաչանովը զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը: