ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի –- Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան մասին բոլոր շահարկումներն արվում են կա՛մ անգիտակցաբար, կա՛մ դիտավորյալ։ Ինչպես հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը, այս մասին ասվում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
«Չհիմնավորված հայտարարությունները, որոնք տարբեր անձանց կողմից արվում են վիրտուալ տարածքում, իրականության հետ կապ չունեն»,– նշում է Իրանի ԳՇ–ն։
Գլխավոր շտաբը հիշեցնում է, որ իր երեք պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել աղետի տարածաշրջանում բարդ օդերևութաբանական և աշխարհագրական պայմանների պատճառով: Գլխավոր շտաբը հերքում է տեխնիկական խափանման, սաբոտաժի կամ ահաբեկչության մասին ենթադրությունները։
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվեց մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ռայիսին թաղվել է Իմամ Ռեզայի դամբարանում՝ Մեշհեդ քաղաքում։