Գերմանիայի արտգործնախարարը Կիևի պատճառով հրաժարվել է Շոլցի հետ լուսանկարվելուց

Անալենա Բերբոք
Տեղական լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել, որում Շոլցը փորձում է կանգնեցնել Բերբոքին, բայց ապարդյուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը լքել է նիստը, երբ կանցլեր Օլաֆ Շոլցը հրաժարվել է օգնություն տրամադրել Ուկրաինային։ Տեղեկությունը հայտնում է «Bild»-ը:
«Մի բան պարզ է` նրանց միջև ակնհայտորեն գարշելի հարաբերություններ են», - ասվում է հրապարակման մեջ։
Բերբոքը ցուցադրաբար հեռացել է՝ հրաժարվելով Շոլցի հետ համատեղ լուսանկարից։ Կանցլերը փորձել է կանգնեցնել նախարարին, սակայն ապարդյուն։ ԶԼՄ-ները տարածել են այդ «պայքարի» կադրը։
Հիշեցնենք` Բերբոքը և Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը 2024 թվականի նոյեմբերին իշխող դաշինքի փլուզումից հետո սկսեցին աշխատել Կիևին 3 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր տրանշի վրա։ Սակայն Շոլցն արգելափակեց այն:
Գերմանիան Ուկրաինային ռազմական օգնության խոշորագույն դոնորն է ԱՄՆ-ից հետո։
Գերմանիայի արտգործնախարարը 17 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է ամուսնուց