Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է. նա հաղթել է Ռուսաստանի շրջացատկի առաջնությունում

Ադելիա Պետրոսյան
Գեղասահորդուհին 119,38 միավոր է վաստակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Սանկտ Պետերբուրգում հաղթել է Ռուսաստանի շրջացատկի առաջնության կանանց մրցաշարում։
Նա 3 ռաունդի արդյունքում 119,38 միավոր է վաստակել։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Սոֆյա Մուրավյովան (111,81), երրորդը` Աննա Ֆրոլովան (110,54)։
Ավելի վաղ տղամարդկանց մրցաշարի հաղթող էր դարձել Նիկոլայ Ուգոժաևը: Շաբաթ օրը տեղի կունենա նաև սպորտային զույգերի մրցաշարը:
«Հինգ անգամ աղոթեցի». Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի առաջնությունում հաղթելու մասին
Հիշեցնենք` Ադելիա Պետրոսյանը 2024 թվականի դեկտեմբերին Օմսկում երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց Ռուսաստանի առաջնությունում՝ ազատ ծրագրում կատարելով երկու քառակի ցատկ և երեքուկես պտույտով աքսել։