Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը զրուցել են հեռախոսով. ԶԼՄ

Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հետ: Տեղեկությունը հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
«Հեռախոսազրույցը կայացել է այսօր»,– ասված է հաղորդագրության մեջ:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկու առաջնորդները պայմանավորվել են ստեղծել ռազմավարական հաղորդակցության ալիք` երկու երկրների ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերի շուրջ կանոնավոր շփումների համար։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սի Ծինփինը և Թրամփը քննարկել են նաև ուկրաինական ճգնաժամն ու իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Նրանք կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ` ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը»:
Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ անցկացվեցին, և ԱՄՆ–ի 47–րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։
Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինին