Փաշինյանն ու Պուտինը զրուցել են հեռախոսով. ի՞նչ են քննարկել

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը ներկայացրել է, թե ինչ հարցեր են քննարկվել Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակում»,– ասված է հաղորդագրությունում:

Քննարկվել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։
Հիշեցնենք` առաջնորդների վերջին դեմ առ դեմ հանդիպումը կայացել է անցյալ տարվա հոկտեմբերին Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում։ Իսկ դեկտեմբերին Փաշինյանը տեսակապով մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
Մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է. Փաշինյանը` իր և Պուտինի շփման մասին