ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Մինվոդիից Երևան թռչող ինքնաթիռը քիչ առաջ նախնական վթարային վայրԷջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ–ը։
«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ չվերթն իրականացնում է «Red Wings» ավիաընկերությունը։
«Մինվոդիից Երևան ինքնաթիռը, որը պետք է «Զվարթնոցում» լիներ 16։30–ին, կժամանի 23։25–ին»,– Sputnik Արմենիային ասաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` Մինվոդի—Երևան ինքնաթիռում եղել է 86 ուղևոր և անձնակազմի չորս անդամ, ոչ ոք չի տուժել: