Արման Ծառուկյանը UFC 311-ում չի մասնակցի Իսլամ Մախաչևի հետ չեմպիոնական մենամարտին

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել կշռման արարողություն, որին Ծառուկյանը չի մասնակցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվար– Sputnik. Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը չի մասնակցի թեթև քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոնական տիտղոսի համար մենամարտին, որը պետք է տեղի ունենար հունվարի 19–ին Լոս Անջելեսում։ Այս մասին հայտնել է UFC-ի նախագահ Դանա Ուայթը։
Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Խրիստոս Գիագոսին. տեսանյութ
Նրա խոսքով՝ Ծառուկյանը մեջքի վնասվածք է ստացել քաշը գցելու ժամանակ։
Նշենք, որ Ծառուկյանը պետք է մենամարտեր Իսլամ Մախաչևի դեմ։
Թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Մախաչևի և Ծառուկյանի միջև մենամարտը համարվում էր երեկոյի գլխավոր իրադարձությունը։
Այսօր տեղի է ունեցել կշռման արարողություն, Մախաչևը կշռել է 70,08 կգ, Ծառուկյանը դուրս չի եկել կշռման։
Արման Ծառուկյանը UFC 257 մրցաշարում հաղթել է Մեթ Ֆրեվոլային. տեսանյութ
Նշենք, որ Լոս Անջելեսում սպասվում էր Ծառուկյանի և Մախաչևի երկրորդ մենամարտը: Առաջինը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում և ավարտվել Մախաչևի հաղթանակով։
Արման Ծառուկյանը 28 տարեկան է։ Ունեցել է 25 պրոֆեսիոնալ մարտ, որոնցից 22–ում հաղթել է։