Այլ ուժերի ներկայությունը խնդիրներ է ստեղծում տարածաշրջանում. Իրանի նախագահ

Իրանի նախագահ
Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն բացառապես տարածաշրջանի երկրների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Ես և Իրանի գերագույն առաջնորդը կարծում ենք, որ մեր տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային երկրների միջև պայմանավորվածությունների միջոցով», - ասել է ԻԻՀ նախագահը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները ռազմավարական կարևոր և համապարփակ բնույթ են կրում: Իրանական կողմը մտադիր է շարունակել սերտ երկխոսությունը։
Այսօրվա բանակցությունների արդյունքում Պուտինն ու Փեզեշքիանը Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր կստորագրեն: