ՌԴ ԶՈւ-ն ուկրաինական օդանավակայաններ, ԱԹՍ-ների արտադրամասեր ու պահեստներ է խոցել․ ՊՆ

ՌԴ ՊՆ
Հարված է հասցվել նաև Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ռուսական ավիացիան, հարվածային ԱԹՍ-ներն ու հրետանին ուկրաինական ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ, ինչպես նաև հակառակորդի անօդաչու թռչող սարքերի արտադրամասեր ու պահեստարաններ են խոցել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ գերատեսչության` ՀՕՊ միջոցները խոցել են ֆրանսիական արտադրության երեք «Hammer» կառավարվող ավիառումբ, ԱՄՆ-ի արտադրության HIMARS ՀԿՌՀ-ների 12 արկ և ինքնաթիռային տիպի 95 անօդաչու թռչող սարք։
Հարված է հասցվել նաև Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումներին 152 շրջանում:
Հիշեցնենք` 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։