Նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը. պաշտոնը թափուր էր շուրջ մեկ ամիս

ՀՀ վարչապետն աշխատանքից ազատել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մնացականյանին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկադիր կատարման ծառայության ղեկավար է նշանակել: Այս մասին հայտնում է կառավարության կայքը։
Երկրի նոր գլխավոր հարկադիր կատարողը Սիրո Ամիրխանյանն է։Այս պաշտոնը թափուր էր մոտ մեկ ամիս այն բանից հետո, երբ Փաշինյանը աշխատանքից ազատեց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանին:
Ամիրխանյանը մինչ նոր նշանակումը գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետն էր: