Լիբանանում դաժանորեն սպանվել է գործարար Վաչե Արսլանյանը

Զոհին կապել են մահճակալին, ծեծել և զենք գործադրելով՝ սպանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Լիբանանի Էշրեֆիե քրիստոնեական շրջանում իր տանը սպանվել է շրջանի բնակիչ, համայնքում ակտիվ գործիչ Վաչե Արսլանյանը։
Տեղեկությունը հայտնում է «Արևելք» պարբերականը։
Սպանությունը կատարվել է հավանաբար կողոպուտի նպատակով. զոհին կապել են մահճակալին, ծեծել և զենք գործադրելով՝ սպանել։
Վաչե Արսլանյանը ձեռնարկատեր է, «Սուրբ Հակոբ» եկեղեցու թաղային վարչության անդամ։ Սպանության մանրամասները հայտնի չեն, միայն նշվում է, որ նա միայնակ է եղել շենքում, որի սեփականատերն է։ Նա ամուսնացած է, ընտանիքի անդամները դեպքի պահին այնտեղ չեն եղել։