Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը թիրախներ են խոցել Բելգորոդի շրջանի օդային տարածքում. Գլադկով

Վյաչեսլավ Գլադկով
Վնասվել են Բելովսկոյեգյուղի 2 առանձնատների պատուհանները և ճակատային մասը, ինչպես նաև ավտոտնակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ՀՕՊ ուժերը Բելգորոդի և Բելգորոդի շրջանի օդային տարածքում թիրախներ են խոցել, նախնական տվյալներով՝ կա տուժած։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«ՀՕՊ համակարգն աշխատել է Բելգորոդի և Բելգորոդի շրջանի օդային տարածքում. թիրախները խոցվել են։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ։ Գլխի և նախաբազկի բեկորային վնասվածքներով տղամարդուն շտապօգնության բրիգադը Բելգորոդի շրջանի Բելովսկոյե գյուղից տեղափոխել է մարզային հիվանդանոց», - գրել է Գլադկովը տելեգրամյան ալիքում:
Մարզպետը հավելել է, որ Բելովսկոյե գյուղում վնասվել են երկու առանձնատների պատուհանները և ճակատային մասերը, ինչպես նաև ավտոտնակ։ Բացի այդ, բեկորներով խոցվել է հինգ ավտոմեքենա։ Բելգորոդի շրջանի Ռազումնոյե գյուղում վնասվել է սոցիալական օբյեկտի ճակատը, ինչպես նաև 3 մարդատար ավտոմեքենա։
Մարզի ղեկավարը հավելել է, որ Բելգորոդում բեկորներից վնասվել է մեկ ավտոմեքենայի դիմապակի։
ՌԴ ԶՈւ-ն ուկրաինական օդանավակայաններ, ԱԹՍ-ների արտադրամասեր ու պահեստներ է խոցել․ ՊՆ