ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ համաձայնագրին գույքի գնահատման վերաբերյալ

Համաձայնագիրը իրավասու մարմիններին (այդ թվում՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական ​​կոմիտեին) հնարավորություն կտա տեղեկատվություն փոխանակել գործընկեր գերատեսչությունների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել գույքի գնահատման ոլորտում համագործակցության մասին ԵԱՏՄ համաձայնագրին։
Նշված համաձայնագիրը հաստատվել էր 2024 թվականի սեպտեմբերին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում։
Համաձայնագիրը սահմանում է ընթացակարգ, որով ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինները (Հայաստանում` անշարժ գույքի կադաստրի պետական ​​կոմիտե) տեղեկատվություն են փոխանակում նորմատիվային ակտերի, մասնավոր գնահատողների ռեգիստրների, ինչպես նաև շուկայի վերաբերյալ կատարած հաշվետվությունների մասին: