Գիշերը ՌԴ չորս մարզերի երկնքում ուկրաինական 27 անօդաչու է ոչնչացվել. ՊՆ

Բելգորոդի մարզի տարածքի վրա 15 անօդաչու է խոցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերն անցած գիշեր Ռուսաստանի մարզերի վրա ոչնչացրել են ուկրաինական 27 անօդաչու։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 27 անօդաչու։ 15 անօդաչու ոչնչացվել է Բելգորոդի մարզում, 7-ը՝ Վորոնեժի, 3-ը՝ Տամբովի և 2-ը՝ Կուրսկի մարզի երկնքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։