«Չգիտեմ, թե որն է ավելի նողկալի». Զախարովան՝ ռուսերենի առնչությամբ Ռյուտեի խոսքերի մասին

Մարիա Զախարովա
Մարիա Զախարովան վստահ է, որ Եվրոպայի երկրները գտնվում են ԱՄՆ-ի արտաքին կառավարման ներքո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքերը, որը ԵՄ–ի կողմից ռազմական ծախսերը չավելացնելու դեպքում Եվրոպային սպառնացել է ռուսաց լեզու սովորելու անհրաժեշտությամբ։
«Ես չգիտեմ՝ Ռյուտեի այս հայտարարության մեջ որն է ավելի նողկալի՝ Ռուսաստանի ինչ-որ էքսպանսիայի մասին ստե՞լը, թե՞ ազգայնականությունը», - նշել է նա:
Զախարովայի խոսքով՝ Եվրոպայի երկրները գտնվում են ԱՄՆ-ի արտաքին կառավարման ներքո:
«Այստեղ թե' ռազմակայաններ կան (նկատի ունի ԱՄՆ-ն, – խմբ.), թե' միջուկային զենք, որը, գտնվելով եվրոպական մայրցամաքի երկրների տարածքում՝ եվրոպացիներին հասանելի չէ, և նրանք ընդհանրապես ոչ մի կերպ չեն վերահսկում այդ զենքը», - եզրափակել է նա:
ՆԱՏՕ-ի հարավային թևը Թուրքիայի առաջնորդության կարիքն ունի. Ռյուտե
Ավելի վաղ Ռյուտեն հայտարարել էր, որ Եվրամիության երկրները, չհասնելով պաշտպանական ծախսերի մակարդակին, որը գերազանցում է ՀՆԱ-ի 2 %-ը, 5 տարի հետո ստիպված կլինեն ռուսերեն սովորել: Նա ընդգծել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը միանգամայն իրավացի էր, երբ բազմիցս պահանջում էր այս ոլորտի ծախսերի ավելացում: