Երևանի արձագանքը տարակուսանք է առաջացնում. Մարիա Զախարովա

Sputnik
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ անդրադարձել է Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդման վերջին թողարկման վերաբերյալ Ռուսաստանի դեսպանին ներկայացված բողոքի նոտայի հարցին։
Նրա խոսքով` Երևանի արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ խոսքը լրագրողի արտահայտության մասին է։
«Մենք միշտ Երևանից լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, առավել ևս Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա դարձրել է իր հրամայականը»,– ասել է Զախարովան։