Կառավարությունը կարող է մի բան ասել, բայց իրական տնտեսությունն այլ բան է ասում. Աղասի Թավադյան

Sputnik
Ամերիկյան կողմի հետ կնքված փաստաթղթի` տնտեսական համագործակցությանը վերաբերող կետերից մեկը նախատեսում է ստեղծել հայ–ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ, որը պետք է վերահսկի երկակի օգտագործման ապրանքների արտահանումը` համապատասխան տեղեկատվության փոխանակման միջոցով։
«Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանի կարծիքով խոսքը ավելի շատ Հայաստանի տարածքով վերաարտահանվող ապրանքների մասին է։ Չի բացառվում նաև` ոսկու։
«2024թ–ին մեր արտահանման մոտավորապես 60 տոկոսը եղել է ոսկի և ադամանդը։ Մեր կառավարությունը կարող է մի բան ասել, բայց իրական տնտեսությունն այլ բան է ասում»,– ասել է Թավադյանը` ներկայացնելով նաև այլ ցուցանիշներ, որոնք վկայում են Հայաստանի տնտեսության` ԵԱՏՄ–ի հետ անառարկելի շաղկապվածության մասին։