Ամերիկյան կողմի հետ կնքված Ռազմավարական գործընկերության կանոնադրութունը և դրանից բխող հետագա փաստաթղթերը պետք է ոչ թե ի վնաս լինեն ՀՀ տնտեսությանը, այլ ի նպաստ. Sputnik Արմենիային ասել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով փաստաթղթի տնտեսական համագործակցությանը վերաբերող հատվածը։
«Պետք է զգույշ լինել, որ դա չլինի ի հաշիվ այլ պետության, այլ լինի ի շահ ՀՀ–ի»,– ասել է տնտեսագետը։
Ամերիկյան կողմի հետ կնքված փաստաթղթի` տնտեսական համագործակցությանը վերաբերող կետերից մեկը նախատեսում է ստեղծել հայ–ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ, որը պետք է վերահսկի երկակի օգտագործման ապրանքների արտահանումը` համապատասխան տեղեկատվության փոխանակման միջոցով։