ՀՀ–ը օգտագործվելու է տարածաշրջանային ապրանքաշրջանառությունը վերահսկելու համար. Նաիրի Սարգսյան

Sputnik
ԱՄՆ–ի հետ ստորագրված փաստաթղթի հետևանքը լինելու են Իրանի հետ ՀՀ–ի շատ ավելի լարված հարաբերությունները. Sputnik Արմենիային ասել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
«Առանց ՀՀ–ին օգնելու, առանց ՀՀ–ի համար հարց լուծելու, ՀՀ–ը օգտագործվելու է Իրանից Հայաստան անցնող և ՌԴ–ի հետ տարածաշրջանային ապրանքաշրջանառությունը վերահսկելու համար»,– ասել է Սարգսյանը։
Հունվարի 15-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի և ԱՄՆ–ի միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրութունը։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ստորագրած փաստաթուղթը բաղկացած է նախաբանից և 5 բաժիններից. գործընկերություն, տնտեսություն և էներգետիկա, պաշտպանություն և անվտանգություն, ժողովրդավարության և արդարադատության ամրապնդում, մարդկային կապեր և մշակութ։