Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերը Նովայա Կախովկայում ավտոլվացման կետի են հարվածել. 3 մարդ է տուժել

Կախովկա. Արխիվային լուսանկար
Բեկորներից վնասվել են մեքենաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Երեք մարդ է տուժել Խերսոնի մարզի Նովայա Կախովկայում ավտոլվացման կետին ուկրաինական զորքի հարվածից։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Գուրան։
«Կիևի ռեժիմը կրկին ցուցադրել է իր ագրեսիվ քաղաքականությունը՝ անօդաչուով հարվածելով Նովայա Կախովկա քաղաքային օկրուգի ավտոլվացման կետին: Հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել, նրանց արագ տեղափոխել են հիվանդանոց»,- Telegram-ի իր ալիքում գրել է Գուրան։
Նրա խոսքով՝ տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Գուրան հայտնել է նաև, որ դեպքի վայրում գտնվող մեքենաները վնասվել են բեկորներից։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։