ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ումիդ» կամրջի վրա տեղի է ունեցել երկու երկրների պետական դրոշների փոխանակման հանդիսավոր արարողություն։
Ըստ հրապարակումների` զինծառայողները ձյան և ցրտի պայմաններում ուսումնամարտական տարբեր խնդիրներ կկատարեն բնակավայրերում ու բարդ ռելիեֆով տեղանքում: