ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. 2024թ․ Զինված ուժերի կառուցվածքում կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորաբար, ձևավորվել են նոր ստորաբաժանումներ։ Այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ձևավորվել են Տարածքային պաշտպանության զորքեր, Հատուկ նշանակության զորքեր, որոնք կարևոր և էական դերակատարում կարող են ունենալ հետագայում ԶՈւ մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, ԱԹՍ վարչությունը, որը հետագայում համակարգելու է անօդաչու թռչող սարքերի զորքերի կառավարումը»,- ասաց Պապիկյանը։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտեց՝ կատարվել են նաև մի շարք այլ բարեփոխումներ, որոնք ուղղված են զինված ուժերն առավել մարտունակ դարձնելուն, արդիականացման բարձրացմանը։