ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Առավոտյան մի քանի հարված է հասցվել գազաէներգետիկ ենթակառուցվածքի կարևոր օբյեկտներին, որոնք ապահովում են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օդանավակայաններին, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։
Պաշտպանական գերատեսչությունից հավելել են, որ թիրախավորված բոլոր օբյեկտները խոցվել են։
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերով, հրթիռային զորքերով և ՌԴ ԶՈւ զորախմբի հրետանիով հարված է հասցրել ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքին, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժին և տեխնիկային 137 շրջաններում», - ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՀՕՊ համակարգերը խոցել են ֆրանսիական արտադրության երկու «Hammer» կառավարվող ավիացիոն ռումբեր, ամերիկյան արտադրության «HIMARS» համազարկային կրակի 10 ռեակտիվ արկ և ինքնաթիռատիպ 85 անօդաչու։