ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ Կարմիր ծովում հարձակվել է ԱՄՆ USS Harry Truman ավիակրի վրա:
«Եմենի զինված ուժերի հրթիռային զորքերը և անօդաչու ռազմաօդային ուժերը Բարձրյալի օգնությամբ համատեղ ռազմական գործողություն են իրականացրել ամերիկյան USS Harry Truman ավիակրի և նրա մի շարք ռազմանավերի դեմ Կարմիր ծովի հյուսիսային մասում՝ մի քանի թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ»,- ասված է հութիների զինված ուժերի հայտարարության մեջ:
Հութիները հստակեցրել են, որ այս հարձակումը վեցերորդն է Կարմիր ծով ավիակրի ժամանումից ի վեր: