Հաղթանակի 80-ամյակի առթիվ շքերթներ կանցկացվեն Մոսկվայում և այլ հերոս քաղաքներում

Հաղթանակի շքերթ Մոսկվայում. Արխիվային լուսանկար
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ շքերթների հաշվարկների կազմում կընդգրկվեն ՀՌԳ-ի մասնակիցները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Մեծ հայրենականում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ շքերթներ կանցկացվեն Մոսկվայում և ևս 8 հերոս քաղաքներում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ռուսաստանյան «Պոբեդա» կազմկոմիտեի նիստում:
«Ավանդաբար տոնակատարությունների կենտրոնական իրադարձությունը ռազմական շքերթներն են։ Դրանք տեղի կունենան Մոսկվայում և ևս 8 հերոս քաղաքներում, ինչպես նաև 19 քաղաքներում, որտեղ տեղակայված են ռազմական օկրուգների, նավատորմերի, համազորային բանակների և Կասպյան նավատորմի շտաբները»,-ասել է նախարարը։
Բելուսովը նաև առաջարկել է ռուսական դպրոցներում ներդնել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանների սխրանքների ուսումնասիրման դասընթաց:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացնում է ռուսաստանյան «Պոբեդակազմակերպչական կոմիտեի նիստը:
2025 թվականին մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։