Գյումրիում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան․ 5 անձ հոսպիտալացվել է

Վթարի հետևանքով տուժել են նաև բժիշկը, բուժքույրն ու բուժառուն, որն այդ ժամանակ գտնվել է մեքենայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Այսօր՝ ժամը 14։30-ի սահմաններում, Գյումրում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ Գարեգին Նժդեհ փողոցի 15 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Էդգար Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Գարեգին Ա․-ի վարած շտապօօգնության ավտոմեքենան։
Վթարի հետևանքով շտապօգնության վարորդն ու նրա ուղևորներ, շտապօգնության կայանի բուժքույր 45-ամյա Էթերի Գ․-ն, բժիշկ 63-ամյա Սարգիս Ս․-ն, բուժառու, Շիրակի մարզի բնակիչ 66-ամյա Սուսաննա Բ․-ն և «Mercedes»-ի վարորդ Էգդար Ս․-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։