Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հունվարի 15-ին հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ հայրապետը կմասնակցի ազգային բարերար Սարգիս Բեդևյանի հուղարկավորության արարողությանը։
Այցի ընթացքում նա կհանդիպի նաև թեմական ու ազգային կառույցների ներկայացուցիչների հետ և քննարկումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծրագրերի շուրջ։