Լարվածությունը, կարծում եմ, կմեծանա. Դավիթ Հարությունով

Sputnik
ԱՄՆ–ի հետ երեկ ստորագրված փաստաթուղթը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա բացասաբար կազդի. Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։
«Լարվածությունը, կարծում եմ, կմեծանա։ Բայց ինչքանով դա կբերի գործնական փոփոխությունների, այս պահին դժվար է ասել»,– նշել է վերլուծաբանը։
Վաշինգտոնում երեկ կայացավ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրութան ստորագրումը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ստորագած փաստաթուղթը բաղկացած է նախաբանից և 5 բաժիններից` գործընկերություն, տնտեսություն և էներգետիկա, պաշտպանություն և անվտանգություն, ժողովրդավարության և արդարադատության ամրապնդում, մարդկային կապեր և մշակութ։