Ես չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. Սուրեն Պապիկյան

Sputnik
Ես չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե որքանով Վաշինգտոնում երեկ ստորագրված փաստաթուղթը ի զորու կլինի ապահովել ՀՀ–ի և մասնավորապես Սյունիքի անվտանգությունը` հատկապես Ադրբեջանի նախագահի կողմից արված` այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքը» ամեն գնով ստանալու հայտարարության ֆոնին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ստորագած փաստաթուղթը բաղկացած է նախաբանից և 5 բաժիններից` գործընկերություն, տնտեսություն և էներգետիկա, պաշտպանություն և անվտանգություն, ժողովրդավարության և արդարադատության ամրապնդում, մարդկային կապեր և մշակութ։