Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում երեկ ուշ երեկոյան ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության բնույթն ու հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին».-երեկ ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության ստեղծումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում։
«Սակայն այստեղ երկու կողմերի համար կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից, այսինքն՝ այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար»,-ընդգծել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։
Արևմտամետները պնդում են, որ ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը կարող է նպաստել Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը և տարածաշրջանային հավասարակշռության ապահովմանը։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, մինչդեռ Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ այդ փաստաթուղթը ոչ միայն չի կարող անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին, այլև կմեծացնի Ադրբեջանի կողմից հարձակման վտանգը։
«Այդ փաստաթղթից կարող է օգտվել Ալիևը` ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու նպատակով».-ասում է Մաթևոսյանը։