ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է, որ իրանական մասնագետների մշակած եզակի «Zagros» ականակիրը շուտով կընդգրկվի Իրանի ռազմածովային ուժերի սպառազինության մեջ։ Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը։
«Այս շաբաթ «Zagros» եզակի ռազմանավը... կիջեցվի ջուր և կսկսի գործել տարածաշրջանում», – ասել է Իրանին:
«Zagros»-ը ժամանակակից ականակիր է՝ նախատեսված ինչպես մարտական, այնպես էլ հետախուզական առաջադրանքների համար:
Փոխծովակալը նաև հայտնել է, որ այս շաբաթ Ջասկ շրջանում կբացվի երկրի ամենամեծ ռազմական կենտրոնը: Իրանիի խոսքով՝ այն իր մեջ ներառում է մասնագիտացված նավահանգստային կայաններ, որոնք հագեցած են ամենաարդիական սարքավորումներով: